Պատգամավոր ամուսինները Ծաղկաձորում բնակարան են գնել. «Ժողովուրդ»
![]() 385 Հինգշաբթի, 13 հուլիսի, 2023 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչև հեղափոխությունը 100-դրամանոց երթուղայինով տեղաշարժվող Նարեկ Բաբայանի գործերը լավ են արդեն: Նրա կինը՝ Լենա Նազարյանը ևս ներկայացրել է իր հայտարարագիրը։ Վերջինը ևս հայտարարագրել է Ծաղկաձորի և Առինջի բնակարանները, որոնց համասեփականատերն է ամուսնու հետ, սակայն Նազարյանը դեռ 2009 թվականին Նորք-Մարաշում անհատական բնակելի տուն է ժառանգություն ստացել։ Նազարյանը ևս ամուսնու պես կանխիկ դրամ չի ունեցել, սակայն բանկային հաշիվներին 1 մլն դրամ է եղել։ Պարզվում է՝ Լենա Նազարյանն անհատ վարձակալ է և մեկ տարվա ընթացքում վարձակալությունից 1 մլն 500 հազար դրամ է ստացել, ևս 8 մլն դրամ ստացել է ԱԺ-ից, իսկ 34 հազար դրամ էլ՝ «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից։ Նազարյանը նաև 43 մլն դրամի վարկ ունի և 2 մլն 100 հազար դրամ է ծախսել այդ վարկի տարեկան մարման համար»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
