«Սահմանադրությունը գրելիս ոչ մեկ չէր նախատեսում, որ Վահագն Հովակիմյանն ԱԺ ամբիոնի վրա այն բռնաբարելու է». Մամիջանյան
![]() 296 Շաբաթ, 15 հուլիսի, 2023 թ., 12:12 «Բնականաբար հեռուստադիտողները հիշելու են լեզվակռիվներ, բայց խորհրդարանում մի քանի անգամներ հնչեցվել են մեր ընտրողների տեսակետները, մասնավորապես Կառավարության կատարողականի ժամանակ: Երբ դիմացինդ հիմնարար կետերում հակահայկական մոտեցում ունի, բարդ է որևէ եզրեր քննարկել, բայց, այնուամենայնիվ, քաղաքական դիսկուրսի որոշ տարրեր խորհրդարանում եղել են: Խնդիրն այն է, որ իշխանություններն առաջնորդվում են՝ ինչ ուզենք կանենք, մոտեցումով, իսկ էդ տրամաբանության մեջ քաղաքական բանավեճ լինել չի կարող»,- Հանրայինի եթերում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ամփոփելով ԱԺ նստաշրջանը: Հաղորդավար Պետրոս Ղազարյանը հարցրեց. «Երբ մեղադրում եք, որ իշխանությունն ինչ ուզում՝ անում է, հիշում եմ նախընտրական մեկ այլ վիճակ, երբ Սահմանադրությունն էիք փոխում ու ասում էիք՝ այս նոր Սահմանադրությունով ընդդիմությունը կունենա պատկառելի ներկայություն որոշումների կայացման մեջ, փաստորեն ճիշտ չէիք ասում»: Մամիջանյանն ասաց՝ ճիշտ էին ասում. «Պարզապես երկրագնդի նույնիսկ ամենաճիշտ ու կատարյալ օրենքը եթե տաս մարդկանց ձեռքը, որոնք կյանքում գարեջրի շշից զատ ոչինչ չեն բռնել, արդյունքն էսպիսին էր լինելու: Սահմանադրությունը գրելիս ոչ մեկ չէր նախատեսում, որ Վահագն Հովակիմյանն ԱԺ ամբիոնի վրա այն բռնաբարելու է, ոչ մեկ չէր մտածում, որ երբևէ ընդդիմությանը հատկացված մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին իշխանությունը փոխելու է և այսպես շարունակ»,- նշեց բանախոսը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
