Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ռուսաստանը տվեց դավաճանի անունը». Անդրանիկ Թևանյան

«Ռուսաստանը տվեց դավաճանի անունը». Անդրանիկ Թևանյան
481
Շաբաթ, 15 հուլիսի, 2023 թ., 19:24

Ռուսաստանը տվեց դավաճանի անունը. ուշ չէ՞ արդյոք
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը վերջապես ուղիղ տեքստով հայտարարեց, որ Արցախի պաշարումը Նիկոլ Փաշինյանի՝ 2022թ. Պրահայում կայացրած որոշման հետևանք է, և եթե դա հայ ժողովուրդը մարսում է, ապա իրենք ի գիտություն են ընդունում հայ ժողովրդի այդ մոտեցումը։
ՌԴ֊ն, փաստացի, տվեց դավաճանի անունը՝ արձանագրելով, որ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչով արմատապես փոխել է իրավիճակը հօգուտ Ադրբեջանի և ի վնաս արցախահայության։
Ուշագրավն այն է, որ Արցախի իշխանությունը մինչև հիմա ոչ մի կերպ չի արձագանքել Փաշինյանի պրահյան որոշմանը։ Ավելի ճիշտ՝ լուռ համաձայնել է դրան։
Ի դեպ, ՀՀ քաղաքական դաշտի մեծ մասը, այդ թվում՝ ընդդիմադիր, 2022թ. հոկտեմբերին տեղի ունեցածի իմաստը և վտանգավորության աստիճանը չէր հասկացել։ ՌԴ ԱԳՆ֊ը նաև նրանց համար ուղիղ խոսք ասաց։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան