Հայտնի է` երբ կհրապարակվեն բուհական ընդունելության ցուցակները
1983 Երկուշաբթի, 17 հուլիսի, 2023 թ., 19:48 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2023-2024 ուստարվա ընդունելության հիմնական փուլի արդյունքները՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով: Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին: Ինչպես հայտնի է, 2023/2024 ուստարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ՝ համաձայն ՀՀ կառավարության 597-Ն որոշմամբ սահմանված կարգի: Ըստ այդմ՝ միասնական քննությունների առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ փուլի քննություններն անցկացվել են հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Դիմորդները հանձնել են առավելագույնը 2 միասնական քննություն: Բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը: Առաջին և երկրորդ փուլերի արդյունքներով եղել է ընդամենը 252 բողոքարկում, որից ավելի քան 180-ը վերաբերել է ընթացակարգային, տեխնիկական հարցերին: 15 հոգու պարագայում ընդունող հանձնաժողովի որոշմամբ գնահատականի փոփոխություն է տեղի ունեցել: Անդրադառնալով պահուստային և թափուր տեղերի վերաբաշխման հարցին՝ նիստի մասնակիցները որոշել են քննարկումները ծավալել միասնական քննությունների լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփումից հետո:
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի հայեցակարգային առաջարկներն ընդունվելու են մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը: Այս ընթացքում ակնկալվում է, որ բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները կծավալեն մասնագիտական քննարկումներ, որոնց ավարտին նախարարություն կներկայացվի խոշորացված բուհերի առաջարկ, որը կներառի միավորվող կազմակերպությունների ցանկը, դրանց կառուցվածքը, կառավարման համակարգը, իրականացվող կրթական ծրագրերն ու գիտահետազոտական ուղղությունները: Գործընթացին աջակցելու նպատակով նախարարությունը կկազմակերպի մասնագիտական քննարկումներ, աշխատաժողովներ և փորձագիտական աջակցություն, այդ թվում, ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետների ներգրավմամբ: Նախատեսվում է, որ 2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին: Նախարարի խոսքով՝ բուհերի խոշորացման գործընթացը սերտորեն առնչվում է Ակադեմիական քաղաք ծրագրին: «Նախատեսում ենք առաջիկայում հանրային քննարկման ներկայացնել Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, որտեղ, բնականաբար, դեռ շատ մեծ աշխատանք ունենք անելու»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ոլորտային ներկայացուցիչներին հորդորելով ակտիվ մասնակցություն ցուցաբերել նաև Ակադեմիական քաղաքի հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկումներին: |
«Ցածր աշխատավարձի պատճառով Տավուշում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան»․ Ոսկան Սարգսյան
278Երեկ, 00:42Տաշիրում ուսուցիչը հարվածել է երեխաներին ու մտցրել պահարանի մեջ (տեսանյութ)
66920.12.2024, 14:54«Չհամարձակվե՛ք». Ինչ շրջաբերական է ուղարկել նախարարը տնօրեններին․ «Հրապարակ»
66919.12.2024, 09:30«ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
64718.12.2024, 11:12«Հանրակրթությունը զոռով տալիս է գիտելիքն ու ակնկալում, որ երեխան կվերցնի այն». Սմբատ Գոգյան
84314.12.2024, 00:06Հետողորմյա․ դասագրքերի այրվող դրոշի նկարը փոխում են․ «Հրապարակ»
82913.12.2024, 09:30«Ովքեր ասում են, որ «կրթվելը նորաձև է», տգետ են». Կարեն Քոչարյան
93011.12.2024, 04:06«Կրթությունը որպես նպատակ սահմանած պետություններն են ունենում զարգացող ապագա»․ Դավիթ Անանյան
85610.12.2024, 22:30