«Բուհերը փակեք․ ամեն տասնամյակում մի նիկոլ ծնվի՝ զատո աշխարհի ամենաերջանիկ ժողովուրդը կդառնանք». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԲՈՒՀ-երում բավականին վճարովի և անվճար տեղեր թափուր են մնացել։ Իսկ ի՞նչ էիք սպասում։ Առհասարակ փակել է պետք բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Ո՞ւմ են պետք։ Ոնց որ տասնյակ տարիներ ժողովրդին կռտեցին հնդկական ու հայկական այլասերված սերիալներով, թող էդպես շարունակեն։ Ամեն տասնամյակում մի նիկոլ ծնվի՝ զատո աշխարհի ամենաերջանիկ ժողովուրդը կդառնանք։
Իսկ եթե լուրջ՝ եթե ուսանողը պետք է պատմական կամ ազգագրական բաժին սովորի և հայտարարի, թե Վարդավառը դա Հիսուսի պայծառակերպությունն է՝ ավելի լավ է՝ պատմություն դասավանդող բոլոր ԲՈՒՀ-երը փակվեն։ Քանի, որ նույն բանը թուրքն է ասում, թե՝ հայերն ազգություն չեն, հայերը քրիստոնյա համայնք են, էլ ինչո՞ւ հսկայական ծախսերով պատմության ինստիտուտ պահենք։ Թուրքերը կանեն ձեր գործը։
Եթե պիտի ֆիզիկոս դառնան ու պատերազմի ժամանակ ցանց գործեն, հապա էլ ինչո՞ւ են ֆիզիկոս դառնում։
Առհասարակ, վերջին 30 տարիներին Գիտությունների Ազգային ակադեմիայի ստեղծած որևէ նորարություն գիտե՞ք․․․ գիտե՞ք մի բան, որն օգտագործում եք գոնե կենցաղում։ Էլ չխոսեմ բանակի, արտադրության, այլ ոլորտների մասին։
Փակե՛լ է պետք այդ հաստատությունը, տեղը խաղատուն կամ հյուրատուն բացեք․․․․
Հա․ էս ամենի մեղավորը նիկոլը չէ, սրա մեղավորը վերջին տասնամյակներում Հայաստանը կառավարած-ապականած ուժերն են։ Հետ նայեք և տեսեք ովքե՞ր էին կրթական ոլորտի պատասխանատուները։ Ո՞ր քաղաքական ուժն էր ցինիզմով ու ստորաքարշությամբ ղեկավարում երկիրը։ Այ, դրա՛նք են մեղավորները։ Ձեր կառավարման տարիներին Հայաստանում միայն եկեղեցաշինությունը ծաղկեց։ Մնացած ոլորտներում միայն հետընթաց ունեցանք։ Եվ հիմա, որ նիկոլին աչքներս եք խոթում թե տեսա՞ք ինչ եղավ․․․ ա՛յ երեսպաշտներ, նիկոլը ձեր զավակն է, նիկոլին ու նիկոլիզմը դո՛ւք ծնեցիք, ստեղծեցիք, սնեցիք․․․ և դա արեցիք՝ դպրոցը քանդելով։ Ուսուցչին դասատու սարքելով դա արեցիք։
Էսօր դասատուն միջին վիճակագրական ապուշից էլ անկիրթ էակ է։ Խոնարհումս բոլոր իրական ուսուցիչներին։ Ուսուցիչը վեհ կոչում է, բայց ցավոք, քիչ են մնացել իսկական ուսուցիչներ։ Համատարած դասատուներ են, սերունդ կռտող, սերունդ պղծող դասատուներ։ Իսկ դուք զարմացած եք, թե ԲՈՒՀ-երում թափուր տեղեր են մնացել․․․»:

Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
64Երեկ, 19:06
«Հերքում ենք սեպտեմբերից 229 դպրոց փակելու մասին տեղեկությունները». ԿԳՄՍՆ
18002.06.2026, 14:42
Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների և աշխատակիցների ճակատագիրը. «Ժողովուրդ»
45227.05.2026, 09:24
Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը
60225.05.2026, 19:12
2026 թ. 2-րդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցը
88819.05.2026, 23:54
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ «Ժողովուրդ»
85119.05.2026, 09:12
««Ուժեղ Հայաստան»-ը երաշխավորում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացում և անվճար բարձրագույն կրթություն». Գոհար Ղումաշյան
96718.05.2026, 02:12
«Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. դուք լրիվ իմ հետևից եք ընկել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
114015.05.2026, 12:12