Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Թերսնումն ու ծանր կենսապայմաններն ուժասպառ են անում մարդկանց». Լիլիթ Ասրյան

«Թերսնումն ու ծանր կենսապայմաններն ուժասպառ են անում մարդկանց». Լիլիթ Ասրյան
392
Ուրբաթ, 21 հուլիսի, 2023 թ., 13:42

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում եք ինչպե՞ս ենք Արցախում։
Այ էսպես։ Նկարում հղի կին է, ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է գործող եզակի հասարակական տրանսպորտում։
Թերսնումն ու ծանր կենսապայմաններն օրեցօր ուժասպառ են անում մարդկանց։
Ու չասեք մեզանից ոչինչ կախված չէ։
Յուրաքանչյուրիցս է կախված մեր հայրենիքի ու ազգի լինելիությունը։ Սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն։ Սա հանուն իր ՀԱՅՐԵՆիՔԻ հարատևության ամեն օր զրկանքներ կրող Արցախի յուրաքանչյուր քաղաքացու բանաձևն է։
Ի՞նչ անել։
- Արցախի իրավիճակի մասին պատմող հրապարակումները տարածել Ձեր ունեցած բոլոր օղակներով։
- Կազմակերպել կամ մասնակցել հանուն Արցախի փրկության ակցիաներ/ին։
- Թակել բոլոր հնարավոր ու անհնար դռները։
- Չհանձնվել ու պայքարել մինչև վերջ
Այլապես յուրաքանչյուրդ Ձեր իսկ անգործությամբ մասնակիցն ու մեղսակիցն եք դառնալու Արցախի 120 000 ժողովրդի ցեղասպանման:
Դաժա՞ն է։
Գուցե։ Բայցևայնպես իրականությունն է։
Լուսանկարները՝ Անի Բաղդասարյանի»:

Աղբյուրը`   Լիլիթ Ասրյան