Շրջափակման շարունակման դեպքում` Արցախում կդադարեցվեն մանկապարտեզների գործունեությունը

Շրջափակման պայմաններում սննդամթերքի մատակարարման և վառելիք չունենալու պատճառով մանկապարտեզների գործունեության շարունակականության հարցը խնդրահարույց է։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։
«Փորձելու ենք հուլիս ամսվա ընթացքում շարունակել ապահովել նախադպրոցական հաստատությունների գործունեությունը: Եթե իրավիճակը մնա անփոփոխ, ապա ցավով պիտի նշեմ, որ, ամենայն հավանականությամբ, օգոստոսին հնարավորություն չենք ունենա ապահովելու մանկապարտեզների գործունեությունը»,-նշել է նախարարը:
Ն. Մկրտչյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում նախապատրաստական աշխատանքները պիտի իրականացվեն ակտիվորեն, որպեսզի ձմռանը նախապատրաստվելու միջոցառումների շրջանակում կարողանան լուծել կրթօջախների ջեռուցման հարցը:
«Խնդիրներ ունենք նաև՝ նոր դասագրքերի ձեռքբերման հետ կապված: Փորձելու ենք մեր հնարավորություները լիարժեք օգտագործել, որպեսզի դասագրքերը և ուսումնական լաբորատորիաները Հայաստանի Հանրապետությունից տեղափոխենք: Գրենական պիտույքների ուղղությամբ ևս փորձելու ենք մեր հնարավորություններն օգտագործել՝ դիմելով միջազգային կառույցների, մասնավորապես՝ Կարմիր խաչին, որպեսզի գոնե առաջին դասարանցիների համար այդ հարցը լուծվի: Խնդիրները բարդ են, բայց մենք փորձելու ենք սեպտեմբերի 1-ին լիարժեք սկսել նոր ուսումնական տարին։ Անկախ ամեն ինչից՝ պիտի ապահովենք մատաղ սերնդի կրթությունը, քանի որ այն բավականին կարևոր ռազմավարական ուղղություն է, և մեր պայքարում հաղթելու համար ոչ միայն ուժեք բազուկ է պետք, այլև պայծառ միտք և բավականին հարուստ գիտելիքներ»,-եզրափակել է ԱՀ ԿԳՄՍ նախարարը:

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
85705.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
95005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
121904.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
136703.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
120702.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
138801.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
121601.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
110801.08.2026, 14:42