«Հայ ուսուցիչնե՛ր, Արցախը կորցնելուց հետո ինչպե՞ս պիտի դասավանդեք». Իրինա Մկրտչյան

Արցախցի ուսուցչուհի Իրինա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ուսուցիչ եմ... Հպարտ եմ, որ այսօր դասավանդում եմ հայերեն, դաստիարակում եմ հայերեն։
Ես ապրում եմ Արցախում։ Հպարտ եմ, որ իմ մասնակցությամբ դեռ կարողանում եմ պահպանել այստեղ հայկականը։ Չեմ ուզում Գանձասարը, Ամարասը, որտեղ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցն է հիմնել, ավիրեն ոսոխները, ինչպես ավիրել են Շուշին ու Անին։ Արցախի տանջված հողը ներծծված է նվիրյալների արյամբ։
Ես ուզում եմ ապրել Արցախում, շարունակել գործս։ Փախստական կարող է դառնալ ցանկացածը, բայց հողը պահում է հայրենասերը։
Հայ ուսուցիչնե՜ր, մենք ճիշտ հասարակության կերտողն ենք, պատմություն գրողն ենք, պատմություն մեկնաբանողն ենք։ Արցախը կորցնելուց հետո ինչպե՞ս պիտի դասավանդեք, ի՞նչ պիտի պատմեք, ինչպե՞ս պիտի նայեք աշակերտի աչքերին։
Միացե՜ք, բացատրեք, պահանջեք, պահպանեք։
Արցախից ազատվելով Հայաստանը հայկական չի մնալու»:

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
85705.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
95005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
121904.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
136703.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
120702.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
138801.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
121601.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
110801.08.2026, 14:42