Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ-ի հերթական զորավարժությանը
![]() 206 Հինգշաբթի, 27 հուլիսի, 2023 թ., 10:48 Հայաստանը չի մասնակցելու սեպտեմբերի սկզբին Բելառուսում պլանավորված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փրկարար ստորաբաժանումների հատուկ զորավարժություններին։ «Սկալա-2023» կոչվող այդ վարժանքում ռադիացիոն վթարի հետևանքները վերացնելու գործողություններ են կատարվելու։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը: «Հայաստանի մասնակցությունը «Սկալա-2023» զորավարժություններին նախատեսված չէ», - ռուսական «Ինտեֆաքս» լրատվական գործակալությանը պատասխանել են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից՝ որպես պատճառ նշելով նախարարության փրկարական ծառայությունների աշխատակիցների ծանրաբեռնվածությունը: Այդ զորավարժությունները Բելառուսում անցկացվելու են սեպտեմբերի 1-6-ը։ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում բազմիցս արտահայտել է իր դժգոհությունը ռազմաքաղաքական այդ դաշինքից, որի անդամը լինելով՝ որևէ աջակցություն չի ստացել Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու համար, անգամ երբ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Չնայած ՀԱՊԿ-ի պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կողմից, ապա դա կհամարվի ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակիցների դեմ։ Անդամներից որևէ մեկի դեմ ագրեսիայի պարագայում մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն՝ ներառյալ ռազմական օգնություն։ Սակայն Հավաքական անվտանգության պայմանագրի այս դրույթները Հայաստանի պարագայում մնացին թղթի վրա։ Հայաստանը, արտահայտելով իր դժգոհությունը, չեղարկել էր իր տարածքում պլանավորված զորավարժությունները։ Անցած մայիսին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չէր մասնակցել Մինսկում կայացած ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
