«Արցախի, Ալմաթիի հռչակագրի, բանակցային սխալների և անելիքների մասին»․ Րաֆֆի Հովհաննիսյան
![]() 335 Երկուշաբթի, 31 հուլիսի, 2023 թ., 17:18 Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը Armcomedy-ի ԼուրջCast հաղորդաշարին «Ամեն մեկը պիտի իր սխալները ընդունի, պիտի առողջանա, պիտի ընդունի իր ուժեղ կողմերը, իր ծառայությունը երկրի նկատմամբ, բայց նաև նայի իր թույլ տված սխալները, զղջում պիտի գնա և առերեսում։ Եւ ես կարծում եմ, որ ժողովրդի մի մասը չի տեսել անցյալի իր գործընկերների մոտ այդ առերեսման, այդ մաքրման պահը․․․ Այսօրվա չարագործները՝ էն մարդիկ, ովքեր դավաճանել են հայրենիքը, հայ ժողովրդին, ովքեր մեղադրում են ամեն մեկին՝ բացի իրենցից, ովքեր իմ պապերի պայքարը, հայրենազրկումը, Ցեղասպանությունը, իմ հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի, մոր՝ Վարդիթերի, մի ողջ սերունդի պայքարը փորձում են այդ հիշողության ծակը խցկել․․․ Ես կարծում եմ, որ իրենց պատրվակ կամ պատճառաբանություն տվել են նրանք, ովքեր ուժ չեն գտել ընդունելու համար, որ իրենք նաև ծնել են այս վիճակը և այս մարդկանց, որովհետև եղել են սխալներ։ Եւ հիմա ասել, որ մենք վերադառնանք, կամ լիազորենք մեզ, դա լուծում չէ։ Մենք պիտի կարողանանք նոր խոսք, նոր ձգան, նոր բանաձև ծնել, որ մենք դուրս գանք այս վիճակից․․․»,- հաղորդման ժամանակ նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
