Դատավորները պատրաստվում են բոյկոտի. թեժ քննարկումներ են. «Ժողովուրդ»
![]() 262 Երեքշաբթի, 01 օգոստոսի, 2023 թ., 09:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավորները պատրաստվում են բոյկոտի, իսկ թե բոյկոտը ինչ կերպ կդրսեւորվի, դատավորները դեռ թեժ քննարկում են: Բանն այն է, որ հուլիսի 19-ին դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Հաջորդ ժողովը նշանակվել է օգոստոսի 4-ին: Իսկ ինչո՞ւ էր նիստը հետաձգվել: Բանն այն է, որ դատավորներն ընդհանուր ժողով էին հրավիրել՝ ընտրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորի: ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր հաստիք էր առաջացել այն բանից հետո, երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կայքում առկա տեղեկության համաձայն՝ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ ԲԴԽ անդամի ընտրության համար ծանուցագրեր են ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, թեեւ ԲԴԽ անդամ ընտրվելու չափանիշին համապատասխանում են նաեւ այլ դատավորներ։ Եւ, ահա, այս հանգամանքն էլ դատավորները բարձրաձայնեցին, ու օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Տպավորություն էր, որ այս ամենից հետո ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պետք է կազմակերպեր պատշաճ ծանուցում բոլոր այն դատարաններին ու դատավորներին, որոնք համապատասխանում են ԲԴԽ անդամ դառնալու չափանիշներին, սակայն իրավիճակը չի փոխվել»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
