«F16-երի խոցումը հնարավոր էր ՊԲ ՀՕՊ-ի կողմից, բայց չէր կատարվում, քանի որ որոշված էր չսադրել իրավիճակը»․ Տոնոյան
![]() 373 Երեքշաբթի, 01 օգոստոսի, 2023 թ., 15:48 ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ պատերազմից առաջ հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ-ի անդամ երկրների և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, որի նպատակը Թուրքիայի ներգրավվածությունը, F16-երի կիրառելիությունը չեզոքացնելն էր: «Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ՝ գրեթե 4, 5, 6, 8 ժամվա մեջ գտնվում էին օդում և մոտենում էին 45 կմ-ից, անգամ ժամանակ առ ժամանակ 25 կմ-ից, որ ստիպում էին Պաշտպանության բանակի ՀՕՊ-ին միանալ, ավելացրեց մեր մտահոգությունը»,- ասաց Տոնոյանը՝ շարունակելով. «Օրական ունեցել եմ 3-4 հանդիպումներ, առաջնահերթությունը տրված էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններին: Բոլորին տրվել են Թուրքիայի F-16-երի օդային դիագրամաները, ու տրվել են ամենօրյա պարբերականությամբ: Խնդրանքս եղել է՝ չեզոքացնել այդ երկրի ներգրավումը արցախյան պատերազմի թատերաբեմում»: «Որոշակի դիմում կար մեզ չսադրելու, սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից, ամեն դեպքում F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ–ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,– ասաց Տոնոյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
