Ո՞ր դեպքում Արցախը պաշտոնապես կդիմի Ռուսաստանին. «Իրավունք»
![]() 358 Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 10:18 «Իրավունք» թերթը գրում է․ «Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Իրավունքի» հետ զրույցում չի բացառում, որ իրավիճակով պայմանավորված, մի օր էլ Արցախի իշխանությունները կարող են դիմել ՌԴ-ին՝ Արցախը պաշտպանության տակ վերցնելու խնդրանքով: - Այս պահին մեր օրակարգում նման հարց չկա, չի քննարկվել, բայց չի բացառվում, որ իրավիճակով պայմանավորված, նաեւ այդպիսի հարց քննարկվի, սակայն, այս պահին չկա նման հարց: Այդ դեպքում, այս իրավիճակում ի՞նչ է պատրաստվում անել Արցախը: Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ փորձելով ճնշումների, պարտադրանքների կամ նախապայմանների միջոցով առաջ տանել իր քաղաքականությունը: Արդյունքում, փորձում են կոտրել մեր կամքն ու վճռականությունը՝ մեր պայքարը շարունակելու եւ առաջ տանելու համար: Սակայն այդ ամենը չի ստացվելու, այսինքն՝ մենք հաստատակամ ենք մեր պայքարը շարունակելու առումով: 30 տարիների պայքարը, ինքնորոշման մեր իրավունքի վերջնական իրացման համար պայքարը շարունակելու ենք: Այսինքն՝ որեւէ ձեւ չենք կոտրվելու այդ ճնշումների առջեւ: Իհարկե, շրջափակումը բերել է հումանիտար ճգնաժամ, որը գնալով ավելի է խորանում, սակայն մենք որեւէ ձեւով մեր պայքարի ուղուց չենք շեղվելու: Ադրբեջանի ճնշումները կատարվում են նաեւ միջազգային հանրության թողտվության պայմաններում: Եթե միջազգային հանրության կոչերը ուղեկցվեին շարունակական, առարկայական քայլերով, տարբեր գործիքակազմեր օգտագործելով՝ ճնշելու Ադրբեջանին, որպեսզի այս անմարդկային գործողությունները չիրականացներ, ապա մենք այս իրավիճակին ականատես չէինք լինի: Եվ Ադրբեջանը, տեսնելով այս թողտվության մթնոլորտը, փորձում է էլ ավելի խորացնել, ավելի անմարդկային պայմաններ ստեղծել Արցախում ապրող 120 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների նկատմամբ: Դժվարություններ ու զրկանքներ կրում ենք, բայց որեւէ մեկը չի կարող մեր կամքն ու վճռականությունը կոտրել»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
