Փաշինյանի արձագանքը՝ Ալիևի հարցազրույցին
![]() 331 Հինգշաբթի, 03 օգոստոսի, 2023 թ., 11:18 «Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը սույն թվականի հունիսի 15-ին, ինչպես ինքն է ձևակերպում, հայկական կողմի ռազմական սադրանքն է: Հիշեցնեմ, այդ օրը Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարի կամրջի եզրին՝ ՀՀ տարածքում՝ արժանանալով ՀՀ սահմանապահ զորքերի օրինական հակազդեցությանը»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սադրանքը՝ Ադրբեջանի վերը նշված գործողությունն է. «Տարբեր տեղերում ինքնակամ, հաճախ՝ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման ու, ընդհանրապես, խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման»: Փաշինյանն անդրադարձավ նաև Ալիևի՝ Euronews-ին տված հարցազրույցին. «Հայտարարելով, թե իբր Ադրբեջանը ՀՀ-ից տարածքային պահանջներ չունի, Ալիևն ասում է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն: ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991-ի Ալմաթիի հռչակագրով ու վերահաստատվել 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման արդյունքներով՝ Պրահայում»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
