Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Այս մարդը պատերազմի երկրորդ օրը 24 միլիոն դրամի ցախավել էր գնում». Հ. Դանիելյան

«Այս մարդը պատերազմի երկրորդ օրը 24 միլիոն դրամի ցախավել էր գնում». Հ. Դանիելյան
244
Հինգշաբթի, 03 օգոստոսի, 2023 թ., 17:00

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաչյա սարգսյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար:
Բանակի վարկաբեկման ևս մեկ փորձ, ևս մեկ անհարգալից քայլ ՊՆ-ի և առհասարակ ԶՈւ-ի նկատմամբ:
Մարդ, ով որևէ աղերս անգամ չունի բանակի, բանակաշինության, ռազմական գործի հետ, մարդ, որ երբեք չի ներկայացել որպես ռազմական հարցերով մասնագետ, մարդ, ում կենսագրությունը սկսում է 2014 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, նշանակվել է ՊՆ նախարարի տեղակալ։
2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
Այս մարդու քաղաքապետ լինելու ժամանակ, Երևանի քաղաքապետարանը պատերազմի երկրորդ օրը 24 միլիոն դրամով՝ 60 հազար հատ ցախավել է գնել:
Անվտանգության լրջագույն խնդիրների, պատերազմական սպառնալիքների, Ադրբեջանի կողմից տեռորիստական մոտեցումների նման պայմաններում, մենք տեսնում ենք նիլոլի «խաղաղության օրակարգը» և այդ կեղծ օրակարգի առաջամարտիկներին՝ հրաչյա սարգսյանի դեմքով։
Ինչպես ՊՆ նախարարին, այնպես էլ ռազմական գործում ոչ մի փորձառություն չունեցող մարդկանց նման պաշտոններ տալով, նպատակ ունեն միայն ու միայն այս ազգին պարտության տանելու, նոր զիջումների գնալու, իրենք իրենց կեղծ հերոսների կոչումներ տան, հետո նույն այդ մարդկանց կալանավորենք, արժեզրկեն, որ ժողովրդավար երկրում բոլորին ՊՆ-ում աշխատելու տեղեր բացի։
Հ.Գ Այսպիսին է անվտանգ ու խաղաղ ապագան նիկոլի օրոք»:

Աղբյուրը`   Հենրիխ Դանիելյան