«Երկար տարիներ բողոքում էինք դասագրքերից, հիմա ունենք հնարավորություն». Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը. «Այսօր ամփոփվել են նոր դասագրքերի մրցույթի արդյունքները նոր չափորոշչին անցնող դասարանների համար։
Սիրելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, երկար տարիներ բողոքում էինք դասագրքերից, շատ երկար ժամանակ՝ ավելի քան 10 տարի, նոր դասագրքեր չէին գրվել։ Հիմա ունենք հնարավորություն՝ նոր ուսումնական տարվանից նոր դասագրքեր տեսնելու դպրոցում։ Ինչքան լավը կլինեն դրանք՝ կախված է նաև մեզնից, պետք է կարդանք, նշենք խնդիրները, առավելությունները, բարելավենք ու պահանջենք։Դասագիրք գրելը հեշտ բան չի ու միանգամից մեր ուզած արդյունքը չենք ստանալու։ Պիտի ձևավորենք դասագիրք գրելու հնարավորությունը, խմբերին, պայմանները։ Առաջին քայլերն արված են։ Դաշտում նոր խմբեր կան, նոր հեղինակներ։ Նրանցից շատերի աշխատանքները երաշխավորվել են։
Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ արվող աշխատանքն ու ընթացակարգերը բարելավելու, ժամկետներում հարմարվելու, գնահատման համակարգը լրամշակելու։
Ի վերջո, նոր չափորոշչի ամենակարևոր ուղերձը ուսուցչի մանկավարժական ազատությունն է։ Այդ թվում՝ որակյալ դասագիրք ու ուսումնական նյութ ընտրելու։ Ուրախ եմ, որ նոր դասագրքերի երաշխավորման գործընթացում վճռորոշ ձայն ունեցել են ուսուցիչները՝ որպես գնահատողներ»։

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
85705.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
95005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
121904.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
136703.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
120702.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
138801.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
121601.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
110801.08.2026, 14:42