Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ամբողջ ամառ ջուր չունեցանք. ինչո՞վ է զբաղված «Վեոլիա Ջուր»-ը». ահազանգ

«Ամբողջ ամառ ջուր չունեցանք. ինչո՞վ է զբաղված «Վեոլիա Ջուր»-ը». ահազանգ
212
Երկուշաբթի, 14 օգոստոսի, 2023 թ., 14:48

MAMUL.am-ի խմբագրություն են դիմել Նոր-Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուս փողոցի բնակիչները՝ ահազանգելով, որ «Վեոլիա Ջուր»-ը, «վթարային ջրանջատում» անվան տակ շաբաթը մի քանի անգամ, երկար ժամանակով, դադարեցնում է ջրամատակարարումը:

«Կարելի է ասել՝ ամբողջ ամառ ջուր չունեցանք, իսկ հիմա՝ 42 աստիճան տապին, երբ փորձում ենք թեժ գիծ զանգահարել, հասկանալ՝ ինչն է խնդիրը, մեզ պատասխանում է ինքնապատասխանիչը: Մեր բողոքները ոչ ոքի հետաքրքիր չեն, մեզ ոչ ոք չի բարեհաճում պատասխանել, պարզաբանում տալ, միթե՞ սա նորմալ է»,- գանգատվում էր նշված հասցեի մեր զրուցակիցը: