«Այլևս թաքցնելու ոչինչ չկա, Ստեփանակերտը քաղաքական կոմայի մեջ է». Վահրամ Աթանեսյան
![]() 653 Երկուշաբթի, 28 օգոստոսի, 2023 թ., 03:18 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասացինք՝ ոչ մի թիզ հող չենք զիջի (բայց պետական տոները նշում էինք «Արցախը չենք թողնի թշնամուն/Թեկուզ մի հայ մնա կենդանի» երգի ներքո), ստացանք պատերազմ, ունեցանք չորս հազար զոհ և 11,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքի կորուստ, որից 3000-ը մնաց հայաբնակ: Իրականության հանդեպ կույր եղանք և հայտարարեցինք, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: (Ուշադրություն դարձրեք սլոգանի բազմանշանակությանը, Արցախը կարող է լինել Հյուսիսային Կորեայի կազմում, բայց երբեք՝ Ադրբեջանի՞): Այսօր, այլևս թաքցնելու ոչինչ չկա, Ստեփանակերտը քաղաքական կոմայի մեջ է, մարդիկ՝ սովահար: Եվ երբ կողք-կողքի ես դնում «արյամբ գրավածը թղթով չեն զիջում» (այսինքն՝ պետք է միայն արյա՞մբ զիջել) և «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սլոգանները, ապա այսօրվա իրավիճակը միայն մեկ բացատրության է տրվում. «Եթե ես չեմ կարող խնդիրը լուծել այնպես, ինչպես ուզում եմ, ապա թող ոչ խնդիր լինի, ոչ՝ այն հարուցող բնակչություն»: Հայոց պատմությունը բազմաթիվ նման նախադեպեր գիտի, թող մեկն էլ ավելանա: Հո պահանջատիրության և պատմական արդարության վերականգման բիզնես-պրոյեկտը չե՞նք փակելու: Ձեռքի հետ էլ մեռած հայ գրականությունը կկենդանանա և կգրվի «Ողբ Արցախի» մի բան՝ հար և նման մյուս ապուշություններին: Հաշտվո՞ւմ ենք այս հեռանկարի հետ»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
