Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը վաղը կհրապարակվի
![]() 383 Երեքշաբթի, 29 օգոստոսի, 2023 թ., 19:12 Վաղը հրապարակվելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը։ Այս մասին տեղեկացնում է Armlur.am-ը: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն արդեն գնացել է խորհրդակցական սենյակ և վաղը՝ ժամը 10։30 կհրապարակի համապատասխան որոշումը։ Այսինքն, վաղը պարզ կլինի՝ Տոնոյան ազատ կարձակվի, թե կմնա կալանքի տակ։ Պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է իր պաշտոնավարման ընթացքում գերատեսչության ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով: ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք մեղադրանքը չեն ընդունում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
