Պադվալային պայմանավորվածությունների մասին․ «Հրապարակ»
![]() 284 Չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2023 թ., 09:42 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին՝ Արցախի խորհրդարանի ընդլայնված կազմով արտահերթ նիստի ընթացքում, առճակատում է տեղի ունեցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եւ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի միջեւ։ Նրանց հակասությունները հին պատմություն ունեն՝ 2000-ին Ղուկասյանի նկատմամբ մահափորձ իրականացվեց, որի պատվիրատու ճանաչվեց Սամվել Բաբայանը, նա դատապարտվեց 14 տարի ազատազրկման, սակայն 4 տարուց, Ռոբերտ Քոչարյանի միջնորդությամբ, Արկադի Ղուկասյանը նրան ներում շնորհեց:
Բայց նրանք հավերժ թշնամացան: Երեկվա նիստում, երբ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, եւ ներկաները տեսակետներ են հայտնել, Ղուկասյանը պահը բաց չի թողել եւ կոռեկտության կոչ է արել «որոշներին»՝ հորդորելով այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու կեղտոտ փորձեր չանել։ Եվ Սամվել Բաբայանի վերջին հայտարարությունն է վկայակոչել ու Արայիկ Հարությունյանից պահանջել՝ պարզաբանումներ ներկայացնել Սյամոյի հայտարարությունների, մասնավորապես՝ «պադվալային պայմանավորվածությունների» մասով։ Հարությունյանը ստիպված է եղել ծայրից ծայր հերքել Բաբայանի հայտարարությունը, վերջինս բառ անգամ չի արտաբերել»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
