«Կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանից բարոյական չէ խորհուրդներ կամ հորդորներ հղել արցախցիներին». Աբրահամյան

1003
Չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2023 թ., 10:00
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենակ Արցախում մարդիկ կարող են տոտալ բլոկադայի և որպես հետևանք սովի պայմաններում, մի կողմ դնել կենցաղն ու դրա բերած ծանր վիճակը ու այս պայմաններում էլ պնդեն, որ թշնամուց որևէ բեռ չեն ընդունի և դա ամեն գնով պաշտպանեն:
Կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանից կոռեկտ և բարոյական չէ խորհուրդներ կամ հորդորներ հղել արցախցիներին, մյուս կողմից՝ արցախցիներն իրենց հատուկ արժանապատիվ կեցվածքը բոլոր կարևոր պահերին դրսևորում են:
Արցախի ներսում արդեն անհաշվելի թվով խնդիրներ են կուտակվել՝ կառավարման խնդրից մինչև ցամաք հացի խնդիր, բայց արցախցիներն ամեն ինչ անում են, որպեսզի ազգային մտածելակերպը առաջնային օրակարգից դուրս մղի ստամոքսային մտածողությունը»:
Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան

«Դա նույնն է, ինչ Հիտլերին ընկեր անվանելը». Զելենսկին քննադատել է Թրամփին (տեսանյութ)
812:00
«ԱԺ-ում այս պահին տեղի է ունենում մեծ ապօրինություն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
2311:48
«Աղդամն «իր հայրենիքը» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն ադրբեջանական կողմի մասնակիցները»․ Հակոբ Բադալյան
4811:36
Էրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը
9511:07
«Վարչապետին ընտրելու են ոչ թե 50-ն անց կանայք, այլ ԱԺ պատգամավորները». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7911:00
«Նիկոլն իր քաղաքական խոսքով քանդում է հայկական ինքնության պատմական ու արժեքային հենասյուները»․ Արմեն Հովասափյան
6810:24
Էլչին Ամիրբեկովը Կանադայում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
11510:13
«Ուղիղ կես տարի Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
7109:36