Արցախի ԿԳՄՍ նախարարությունը` ուսումնական տարվա մեկնարկի մասին

Արցախի ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ ԼՂ բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուսումնական տարվա մեկնարկը։
«Հաշվի առնելով Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները՝ գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղությունը և տրանսպորտի բացակայությունը, այնուամենայնիվ, որոշում է կայացվել սկսել ուսումնական գործընթացը՝ չոտնահարելով սովորողների կրթության իրավունքը։ Ստեղծված ծանր պայմաններում տարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս արդյունավետ կազմակերպելու ուսումնական գործընթացը։
Դասերի մեկնարկից հետո մշտադիտարկում է իրականացվելու, և համակողմանի վերլուծության արդյունքում ընդունվելու են համապատասխան իրավիճակային լուծումներ՝ ընդհուպ դասապրոցեսի դադարեցում»,- ասված է հայտարարության մեջ։

Քիմիա և Ռուսաց լեզու առարկաների քննության թեստերն ու պատասխանները
22826.06.2026, 17:12
Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի քննության թեստերն ու պատասխանները
35523.06.2026, 16:00
Մաթեմատիկա առարկայի քննության թեստերն ու պատասխանները
43819.06.2026, 16:00
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից (լուսանկար)
46516.06.2026, 18:36
Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուների քննության թեստերն ու պատասխանները
48416.06.2026, 15:24
ԵՊՀ-ն Արտասահմանյան գրականության ամբիոնը փակելու մասին հայտարարություն է տարածել
40615.06.2026, 20:00
«Դպրոցները պետք է դուրս լինեն քաղաքական գործընթացներից»․ Նաիրի Հոխիկյան
48514.06.2026, 00:24
Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
61504.06.2026, 19:06