Արցախի պետնախարար է նշանակվել ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Արցախի նախագահը:
«Այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

«Արդարությունը ոնց որ մահամերձ է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
4412:18
«Սարգիս Կառլսոն. վերջին անգամ Սարգիս Խանդանյանին տեսել ենք Բունդեսթագի կրիշում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5012:06
«Դա նույնն է, ինչ Հիտլերին ընկեր անվանելը». Զելենսկին քննադատել է Թրամփին (տեսանյութ)
12312:00
«ԱԺ-ում այս պահին տեղի է ունենում մեծ ապօրինություն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6111:48
«Աղդամն «իր հայրենիքը» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն ադրբեջանական կողմի մասնակիցները»․ Հակոբ Բադալյան
6811:36
Էրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը
10911:07
«Վարչապետին ընտրելու են ոչ թե 50-ն անց կանայք, այլ ԱԺ պատգամավորները». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9611:00
«Նիկոլն իր քաղաքական խոսքով քանդում է հայկական ինքնության պատմական ու արժեքային հենասյուները»․ Արմեն Հովասափյան
7410:24