Արցախում, հնարավոր է, պետնախարար նշանակվի Արայիկ Հարությունյանի մերձավորներից մեկը. «Հրապարակ»
![]() 1291 Երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2023 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Արցախում նախագահի ընտրության առաջին փուլը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ ԱԺ արտահերթ նիստում։ Երեկվանից սկսվել է թեկնածուների առաջադրումը, որը կավարտվի ամսի 7-ին։ Երեկ որևէ խմբակցություն թեկնածու չէր առաջադրել, սեպտեմբերի 8-ին ԱԺ նախագահը կհայտարարի առաջադրված թեկնածուների մասին, ապա եռօրյա ժամկետում կկայանա ընտրությունը՝ որոշել են ժամանակ չկորցնել և շաբաթ օրը նիստ հրավիրել։ Առաջին փուլում թեկնածուն պետք է հավաքի պատգամավորների 2/3-ի ձայները, այսինքն՝ 22 կողմ, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» 9 պատգամավոր ունի: Ի դեպ, չնայած ՀՀ իշխանությունը համոզված է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցում մեծ դեր է խաղացել Ռուբեն Վարդանյանը, և այդ մասին ՔՊ-ական պատգամավորներն անգամ հայտարարություններ են անում ու լուրեր տարածում, թե նա վերադառնում է նախկին պաշտոնին, սակայն ԱՀ-ից վստահեցնում են, որ նոր ձևավորվող կառավարությունում Վարդանյանը պաշտոն չի զբաղեցնելու: Արցախում չեն բացառում, որ պետնախարար նշանակվի Արայիկ Հարությունյանի մերձավորներից մեկը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
