«Բառացիորեն հացի խնդիր ենք ունենալու, ավելի վատ, քան Արցախում է հիմա». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանի հետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրվող քաղաքական բախումների հետևանքով առաջիկա ամիսներին Հայաստանին վառելիքի և սննդամթերքի, հատկապես ցորենի լրջագույն խնդիրներ են սպառնալու։
Ռուսաստանն այդպես պատժում է բոլորին՝ Եվրոպայից մինչև Արևելք, Հայաստանի նկատմամբ ինչո՞ւ պիտի ներողամիտ լինի։
Բառացիորեն հացի խնդիր ենք ունենալու, ավելի վատ, քան Արցախում է հիմա։
Սննդաբաններն ասում են՝ հասարակ ցորենի թեփով պատրաստված կերակուրը կամ հենց ինքը՝ ցորենի թեփը, ջրով կամ մածունով շաղախված, շատ ավելի երկար է կուշտ պահում մարդուն, քան պարենի մյուս տեսակները։ Ինքս ընտանիքով վաղուց օգտվում եմ մասնագետների այդ խորհրդից և զգում կենսունակությունը։ Խանութներում վաճառվում է՝ որպես բարձր որակի սնունդ։
Հետևաբար հատկապես տնտեսվարողներին ու ալրաղացներին առաջարկում եմ վաղվա խնդիրներին դիմակայելու համար պահեստավորել մեծ քանակության ցորենի թեփ։ Այսօր մեր գյուղերում չեն գիտակցում ցորենի թեփի արժեքը և թափում են կամ կենդանիներին տալիս, այնինչ դա ավելի օգտակար է, քան ալյուրը։
Վաղվա դժվարությունները հաղթահարելու համար պետք է այսօրվանից պատրաստվել»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
170Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
143913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
92611.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
144911.08.2026, 21:04