Արարատի մարզպետը մեքենա է գնել ու բնակարան նվեր ստացել. «Ժողովուրդ»
![]() 1401 Շաբաթ, 09 սեպտեմբերի, 2023 թ., 10:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հունվարի 13-ին։ Թևոնյանը ևս այն անձանցից է, որը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա 7 տարի զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, սակայն 2018 թվականից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր դարձավ Ազգային ժողովում։ Մարզպետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն 400 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 11 մլն 843 հազար դրամ, որից 11 մլն 52 հազարը ՀՀ Արարատի մարզպետարանից է՝ որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 791 հազարը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմից՝ աշխատանքի վարձատրություն։ Եկամտի մյուս մասը՝ 3 մլն 240 հազարը, վարձակալության դիմաց ստացված վճար է, գործարքի մյուս կողմը Արարատի բժշկական քոլեջն է։ Նա հայտարարագրել է 17 անշարժ գույք, այդ թվում ՝ 8 միանձնյա սեփականությամբ հողամաս, 6 միանձնյա սեփականությամբ բազմամյա տնկի, 2 համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն, 1 արտադրական նշանակության շինություն՝ միանձնյա սեփականությամբ։ Ռազմիկ Թևոնյանի հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 707 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 238 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 65 մլն դրամ։ Մարզպետի հետ համատեղ բնակվող Ռուզան Մարգարյանը՝ մայրը, հայտարարագրել է Ռազմիկ Թևոնյանի հետ համատեղ սեփականությամբ 1 հողամաս և անհատական բնակելի 1 տուն, 1 միանձնյա սեփականությամբ հողամաս։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 500 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 947 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է «Արփի» գինու գործարանից։ Ըստ Սեդրակ Թևոնյանի հայտարարագրի՝ Մարգարյանը «Գինեթաս» ՍՊԸ-ի տնօրեն է։ Նա հայտարարագրել է 2020 թվականին ձեռք բերված՝ 2017 թվականի արտադրության, Hyundai մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 72 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 20 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 371 հազար դրամ, որից 371 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ից, որտեղ աշխատում է որպես ապրանքագետ։ 15 միլիոն դրամը վարկ է «Ակբա բանկ» ԲԲԸ-ից։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
Իշխանության համար հարկերի հավաքումն ավելի օրակարգային է, քան Ցեղասպանության ճանաչումը. «Ժողովուրդ»
238Երեկ, 09:00Կյանքը թանկանում է. գնաճի պատկերը՝ ըստ պաշտոնական թվերի. «Ժողովուրդ»
37309.05.2025, 09:12«ՀՀ-ն կմիանա Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի միջև միջանցքին». Փույա Հոսսեինի (լուսանկար)
40309.05.2025, 01:12ԱՄՆ-ն կրճատում է Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը
84109.05.2025, 00:28«Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը»․ Պակիստանի դեսպան
78808.05.2025, 16:06«Կարկուտի վնասների փոխհատուցման ի՞նչ քայլեր են ձեռնարկվում»․ Գառնիկ Դանիելյանը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
49007.05.2025, 13:30ՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորվել է
50206.05.2025, 19:42«Զեղծարարության զոհ դարձած մարդկանց վարկերը սառեցված են». Մարտին Գալստյան (տեսանյութ)
44106.05.2025, 18:30