Բացառիկ դեպք՝ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում․ սրտի նման տեղակայումը շեղումներ չի առաջացրել

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ հայտնելով. «Պացիենտը տղա է, 14 տարեկան։ ԲԿ դիմելիս գանգատը եղել է աջ կողմից սրտխփոցի զգացումը (մայրիկի խոսքերով՝ երեխան դա նկատել է դեռ 1 տարի առաջ ֆուտբոլ խաղալիս)։ Էխոսրտագրության ժամանակ երեխայի սիրտը աջից էր, սակայն դա սովորական դեկստրակարդիա չէր, ինչը բժշկի մոտ կասկած առաջացրեց, որի կապակցությամբ կատարվեց կրծքավանդակի կոնտրաստ համակարգչային տոմոգրաֆիա։ Արդյունքը տպավորիչ էր։ Երեխայի մոտ առկա էր աջ թոքի ագենեզիա (թոքը չի զարգացել, համապատասխանաբար բացակայում էին նաև աջ գլխավոր բրոնխը, աջ թոքային զարկերակը և աջ թոքային երակները), ինչի հետևանքով միջնորմը (այդ թվում սիրտը) տեղակայված է կրծքավանդակի աջ կեսում։
Սրտի նման տեղակայումը հեմոդինամիկ շեղումներ չի առաջացրել. երեխան ունի կառուցվածքային առողջ սիրտ։
Երեխան ուղեգրվել է թոքաբանի և օրթոպեդի խորհրդատվության, իսկ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում կլինի դինամիկ հսկողության տակ։
Մանկական սրտաբան Վիգեն Ավդալյան
Բժիշկ-ռադիոլոգ Մարինե Դավթյան»:




«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
30507.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
30207.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
32307.09.2026, 09:24
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
68503.09.2026, 20:36
«ԻՀԱԿ-ում հնարավոր լրջագույն չարաշահումների վերաբերյալ ծավալուն դիմում է ներկայացվել»․ Անուշ Պողոսյան
58803.09.2026, 17:18
«Հայաստանում կա 4 կայացած համայնք՝ ուժայիններն, օլիգարխներն, IT-շնիկները, մեկ էլ ալկաշները». Նիկոլայ Թորոսյան
78701.09.2026, 20:42
«Պաշտոնը կարող է երկարաձգվել, բայց արդյունքների բացակայությունը՝ ոչ»․ Անուշ Պողոսյան
95429.08.2026, 13:12
««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
116124.08.2026, 18:45