Chevrolet-ը վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող 15-ամյա տղաների. կա զոհ և վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Արման Կ-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 15-ամյա Հայկ Հ-ին և 15-ամյա Արամ Մ-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Հայկ Հ-ն տեղում մահացել է, իսկ Արամ Մ-ն բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ երեխաները եղել են էլեկետրական ինքնագլորով և այն նախատեսված է եղել 1 հոգու համար․ նրանք անակնկալ հայտնվել են վարորդի առջև, ինչից հետո տեղի է ունեցել ողբերգական վրաերթը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին
8310:49
«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի
152Երեկ, 23:30
Կործանվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը
401Երեկ, 19:25
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ (տեսանյութ)
193Երեկ, 11:24
39-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել
191Երեկ, 10:54
ՀԱՀ-ում հրաձգության հետևանքով 11 մարդ է զոհվել
430Երեկ, 10:24
Փեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
28722.09.2026, 22:54
Կանգառում ծեծել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին․ նա հոսպիտալացվել է
21822.09.2026, 21:30