ՄԻՊ-ի հայտարարությունը` լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է «NewDay.am» լրատվական կայքի լրագրող-խմբագիր Անի Գևորգյանին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
«Հանդիպումը տեղի է ունեցել Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ: Լրագրողը Պաշտպանին է ներկայացրել իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, հայտնել, որ դրանք դրսևորվում են բռնության կիրառմամբ, բռնության կոչերի և ատելության խոսքի գործադրմամբ։
Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ նշված բոլոր դեպքերն աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են, գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Յուրաքանչյուր դեպքով Պաշտպանը դիմել է իրավասու մարմիններին՝ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով։
Հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կարևորում է պետության կողմից բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության ապահովումը: Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին:
Պաշտպանը կարևորում է մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն լրագրողների անվտանգությունն ու բնականոն լրատվական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորումն ու պահպանումը»,- ասվում է հաղորդագրությունում։

«Տաք օրերը դեռ չեն նահանջի»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
2910:54
«Լավ ա անում Նիկոլը, չուզողի աչքն էլ հանում ա. դուք եք մանդատ տվել». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
4210:48
«Գրեթե բոլորը ձեր ընտրողներն են ու հիասթափված են»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
3610:42
«Շարունակում եմ հետևել բուսաբանական այգում ապօրինի հատված կաղնիների պատմությանը»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար, տեսանյութ)
3810:36
«2013-ին ամբողջ համացանցը քննադատեց համերգի ծախսը, իսկ այսօր նույնիսկ չգիտեն՝ ինչքան ծախսվեց»․ Վահան Բաբայան
5109:42
Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
6507:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
10303:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
115Երեկ, 23:48