«Առջևում սպասվում է ծանր որոշումների կայացում». Դավիթ Բաբայան
![]() 657 Չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2023 թ., 18:42 Մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկանց ցուցակները, որոնք նշանակալից դեր են ունեցել Արցախի կայացման գործում, այդ թվում՝ նախկին նախագահների, գեներալների, պատերազմի մասնակիցների։ Այդ ցուցակի դիմաց էլ Ադրբեջանը խոստացել է տրամադրել «հումանիտար միջանցք», որպեսզի արցախահայությունը դուրս գա Արցախից։ «Եթե Ադրբեջանը պահանջել է Արցախի պետականության կայացման գործում նշանակալից ավանդ ունեցող մարդկանց անունները, ապա պետք է պահանջեր 120 հազար մարդու անուն, որովհետև ողջ արցախահայությունը մեծ ավանդ է ունեցել Արցախի կայացման հարցում»,- նշել է Դավիթ Բաբայանը։ Ինչ վերաբերում է այս պահին Արցախում ստեղծված իրավիճակին, Դավիթ Բաբայանն ասել է․ «Մարդիկ աստիճանաբար վերադառնում են իրենց տներ, սակայն կրակի դադարեցումը հարցի լուծում չէ, քանի որ առջևում սպասվում է ծանր որոշումների կայացում»։ Հարցին՝ ծանր որոշումներ ասելով՝ նկատի ունի՝ Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Այնպիսի որոշումներ, որոնք չպետք է արատավորեն ազգի պատիվն ու արժանապատվությունը»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
