«Սա երկիրը սարքելու է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ»․ Դ․ Մալխասյան

550
Կիրակի, 24 սեպտեմբերի, 2023 թ., 14:42
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Նիկոլը խոսում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու մասին, ուրեմն 100 տոկոս համոզված եղեք, որ մի փորձանք բերելու է երկրի գլխին ու ուղիղ հակառակն է անելու: Սա երկիրը սարքելու է աշխարհաքաղաքական տաք բախումների թատերաբեմ, որի արդյունքում ոչ միայն անկախություն ու ինքնիշխանություն չի մնալու, այլ քարը քարին չի մնալու, երկիր չի մնալու:
Թող յուրաքանչյուրը իրեն հարց տա, թե վերջին 5 տարիներին Նիկոլի ո՞ր ասածն է իրականություն դառել կամ քանի անգամ է մի բան ասել ու ուղիղ հակառակն արել:
Ձեզ հարց տվեք, վերջին հինգ տարիներին ավելի շատ հպարտության, վեհության, ապահովության զգացում եք ունեցել, թե՞ ստորացման, ցավի, կորստի, վտանգի, անելանելիության ու անորոշության»։
Աղբյուրը` Դերենիկ Մալխասյան

«Թե՞ պլանավորել էիք գտնել ու առանց որևէ տեղեկատվության արտահանձնել»․ Ստելլա Հունանյան (տեսանյութ)
1615:54
«Եվ Սուրեն Պապիկյանը կստանա իր աշխատավարձը՝ զանազան հավելավճար-պարգևավճարներով»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
2015:48
«Ովքեր անհանգիստ են, որ Սերժ Սարգսյանը կարող է մեկնել, չի կարող, հանգիստ եղեք». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
3415:36
«Կայացած պետություններում ինքնիշխանության մասին չեն խոսում»․ Արա Պողոսյան
3715:30
«Արդյո՞ք նման դեպքերը կարող են նպատակ ունենալ Սյունիքի բնակչության շրջանում անապահովության զգացում ձևավորելու»․ Շիրազ Խաչատրյան
3715:24
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում (տեսանյութ)
4615:12
«Պաշտպանական կողմը չի ընդունում առաջադրված մեղադրանքը». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
4315:06
«Ալիևը «բոչկա է գլորել» Նիկոլ Փաշինյանի վրա»․ Ոսկան Սարգսյան
4615:00