Ուրբաթ, 09 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում
450
Երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2023 թ., 19:36

Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում՝ ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։
Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում՝ ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։
Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։
Հարցի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը։