Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Զոհված երեխաների մյուս եղբայրը գլխի բեկորային վնասվածք ունի, մայրը` օնկոլոգիական հիվանդություն. ընտանիքը տուն է փնտրում

Զոհված երեխաների մյուս եղբայրը գլխի բեկորային վնասվածք ունի, մայրը` օնկոլոգիական հիվանդություն. ընտանիքը տուն է փնտրում
331
Կիրակի, 01 հոկտեմբերի, 2023 թ., 22:19

Բռնի տեղահանված արցախցիների հարցերով կամավոր հիմունքներով զբաղվող Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկեք էլի, ահավոր շտապ գործ ունենք.
Մասիս քաղաքում շտապ բնակարան է պետք՝ զոհված բալիկների ընտանիքի համար: Հրաշքով փրկված երրորդ եղբայրը վեց տարեկան է ընդամենը, բեկորային վնասվածք ունի գլխում, առաջին վիրահատությունն արված է, երկրորդին են սպասում, բալիկը ամեն ինչ տեսել է ու նաև հոգեբանի կարիք ունի, նրանց մայրիկն էլ օնկոլոգիական խնդիր ունի: Բնակարանի համար կվճարվի»: