«Միայն մենք չենք ուզում փոխվել մեր Վազգեն Մանուկյանի հետ միասին». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վազգեն Մանուկյանին շատ հարգում եմ, բայց քաղաքական պայքարի արդյունավետությունից ելնելով, նա չպետք է առաջապահ դիրքեր զբաղեցնի բարիկադներում։ Չի ստացվում արդեն որերորդ անգամ և չի էլ ստացվելու։
Ընդհանրապես անհրաժեշտ է հրաժարվել նաև կոմիտեներ և տարատեսակ այլ սպառված հասկացություններ ստեղծել-վերստեղծելու գայթակղությունից։ Հայաստանի պատմության մեջ արդեն մեկ անգամ եղել է կոմիտե, որն էլ առաջորդել և հաղթական հանգրվանի է հասցրել Ղարաբաղյան շարժումը։
Բայց պատմությունը չի կրկնվում, դեռևս որևէ մեկին չի հաջողվել անցյալից մեխանիկորեն կտորներ պոկել ու գործարկել ներկայում։ Քաղաքականությունն այդպես չի աշխատում։ Դա միֆ է։
Ղարաբաղ կոմիտեն ուներ իր ժամանակն ու իր մարդկանց։ Եվ խնդիրը միայն առաջնորդների մեջ չէ։ Այլևս չկա «Պերեստրոյկայի» ինդուստրիալ մարդը։ Ամենևին էլ չեմ պնդում, թե սովետական ինժեները ավելի լավն էր, քան արդիության մարդը։ Բնականաբար ո՛չ։ Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որ գործ ունենք բոլորովին այլ իրականության հետ։ Փոխվել են հասարակությունները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և մնացյալ երկրների շահերը, ուրիշ է նաև Ադրբեջանը ու միայն մենք չենք ուզում փոխվել մեր Վազգեն Մանուկյանի հետ միասին։ Նույն տեքստերը, նույն հռետորաբանությունը»:

Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
112Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
127Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
127Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
175Երեկ, 03:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
173Երեկ, 00:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
157Երեկ, 00:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
15026.09.2026, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
15426.09.2026, 23:12