Ռուսաստանի դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
![]() 487 Երեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2023 թ., 14:48 Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը չի ոչնչացնի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նման կարծիք է հայտնել Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը։ Սակայն նման որոշումը ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, ընդգծել է նա Telegram-ի իր ալիքում։ «Վստահ եմ, որ ոչ մի ուժ չի կարողանա քանդել ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը»,- գրել է Վորոբյովը։ Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի կայացած նիստում վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ «Հայ խորհրդարանականների որոշումը ոչնչացնում է կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների շրջանակում»,- եզրափակել է պատգամավորը։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
