«Բլոկադայից առաջ և այս ընթացքում ԼՂ-ն, ըստ իմ վերլուծության, որևէ բանի կարիք չի ունեցել». Փաշինյան
![]() 513 Չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2023 թ., 17:48 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում հարց հղեց վարչապետ Փաշինյանին. «Հայաստան պետության առկայության պայմաններում տեղի ունեցավ հայերի մի նոր ցեղասպանություն: Սա աննախադեպ մի բան էր: Ձեր վարած քաղաքականությունը դարձել է հայելային արտացոլումը, որ ժողովրդի մի հատված մտածի, որ իր փրկությունը կարող է լինել ոչ թե պետության, այլ հենց էդ հատվածի գործը: Էս վերջերս էլ նման առիթներ տվեցիք՝ հայտարարելով, որ չեք ներքաշվելու այս ժողովրդի պաշտպանության գործին և միանգամից արժանացաք գովասանքի գլխավոր ցեղասպանի կողմից: Մյուս հայտարարությունը, որ արեցիք, այն է, որ Ադրբեջանի գործողությունները չեն սպառնում խաղաղ բնակչությանը, որը լիովին օգտագործվեց ու դեռ կօգտագործվի մեր դեմ: Մի՞թե պարզ չի, որ ձեր էս քաղաքականությունը դարձել է Ադրբեջանի քաղաքականության հայելային արտացոլումը: Ո՞րն է ձեր հետագան»: Ի պատասխան Փաշինյանը պատասխանեց. «Ասել, որ մենք ԼՂ-ին մենակ ենք թողել, ամենաանարդար մեղադրանքն է, որ կարող է հնչել: Վերջին 3 տարում ՀՀ-ն ԼՂ-ին 1 միլիարդ դոլարից ավելի օգնություն է տրամադրել: ԼՂ-ն, ըստ իմ վերլուծության, բլոկադայից առաջ և այս ընթացքում նաև, ըստ իմ վերլուծության, որևէ բանի կարիք չի ունեցել: Ես չեմ ասել, որ չենք միջանտելու: Ես ասել եմ, որ նպատակը ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է, որին չենք գնացել»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
