Ի՞նչ է անում դատախազությունը՝ Ադրբեջանի կողմից ձերբակալված ու կալանավորված անձանց վերադարձի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի դատախազը հետևողական ջանքերով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում և կալանավորում: Իսկ ի՞նչ քայլեր է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ադրբեջանի կողմից ձերբակալված ու կալանավորված Արցախի երեք նախագահների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի՝ Հայաստան վերադառնալու համար։
Ի պատասխան այս հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին. «Անձանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվել է ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում։ Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը կիրառում է օրենքով նախատեսված գործիքակազմը անձանց իրավունքները պաշտպանելու ու վերականգնելու նպատակով»։
Իսկ թե Աննա Վարդապետյանը կոնկրետ ինչ գործիքակազմ է կիրառում, դատախազությունը չի մանրամասնել՝ նշելով, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է:
Դատելով իրավիճակից՝ դատախազությունում ևս ՀՀ քաղաքացիների պես հանդիսատեսի նման հետևում են, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հայրենակիցներին մեկիկ-մեկիկ կալանավորում: Խոշտանգումների մասին դեռ տեղեկություն չունենք»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Եթե դու անում ես հարևան պետության թելադրանքը, ծիծաղելի է դառնում քո ինքնիշխանության մասին խոսելը». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
2010:12
«Ես նրա համար ճամպրո՞ւկ եմ». Զելենսկիի արձագանքը՝ Լուկաշենկոյի առաջարկին (տեսանյութ)
6610:06
«Ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի սեփականության նկատմամբ»․ Տիգրան Աբրահամյան
5309:42
Այսքան զինվորների մահվան հետ դեռ սիրտ ունեն խնջույք անեն. «Հրապարակ»
6709:06
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում անվտանգության սպառնալիքի մասին
11808:54
«Իրանական հրթիռների համար հեռահարության սահմանափակումներ չկան»․ ԻՀՊԿ ղեկավար
9108:48
«21% աղքատությունը ներդաշնակ, միասնական հասարակություն ունենալու հիմնական խոչընդոտն է»․ Արեգ Սավգուլյան
11703:06
«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
11902:06