Պետդեպը՝ ԼՂ հարցով «գաղտնի» հանդիպման մասին
![]() 1217 Հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2023 թ., 11:30 Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ի, Եվրոմիության և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում են անցկացրել Ստամբուլում, որի ժամանակ քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը։ Դրանից երկու օր անց Բաքուն ագրեսիա է ծավալել Արցախի և նրա ժողովրդի դեմ։ Պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանթ Փաթելը Turan-ի հետ զրույցում հաստատել է հանդիպման մասին լուրը․ «Այդ հանդիպումը գաղտնի բնույթ չի կրել։ Մենք մշտապես համագործակցում ենք տարածաշրջանում շահագրգիռ կողմերի հետ։ Սեպտեմբերի 17-ին մենք հանդիպել ենք՝ քննարկելու անհետաձգելի մարդասիրական հարցերը։ Ահա թե ինչի մասին է եղել հանդիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այդ վաղեմի հակամարտության կարգավորման համար։ Դա այն է, ինչի ուղղությամբ շարունակում են աշխատել պետքարտուղար Բլինքենը և այստեղ գտնվող այլ պաշտոնյաներ»,- ասել է Փաթելը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
