Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում ինչո՞ւ է Արցախն Ադրբեջանի սահմաններում գծանշված. պարզաբանում
![]() 1752 Շաբաթ, 07 հոկտեմբերի, 2023 թ., 01:12 «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի 80-րդ էջի քարտեզում Արցախն Ադրբեջանի սահմաններում է գծանշված, ինչը մի շարք մասնագետների դժգոհությունն է առաջացրել։ Այդ առնչությամբ պարզաբանում է տարածել դասագրքի հեղինակային խումբը, նշելով, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի քարտեզը հնարավորություն է տալիս աշակերտին քարտեզի վրա միաժամանակ տեսնելու Տիգրան Մեծի ժամանակների աշխարհի պատկերն ու ժամանակակից աշխարհի պատկերը։ Ինչպես քարտեզի վերնագիրն է հուշում (Տիգրան Մեծի կայսրությունը Ք․ա․ 80 թ․ (ժամանակակից սահմաններով)), Տիգրան Մեծի կայսրությունը տեղադրված է ժամանակակից քաղաքական քարտեզին։ Նպատակն է աշակերտներին բացատրել, թե Տիգրան Մեծի կայսրությունն իր ժամանակների և ժամանակակից ի՞նչ պետությունների տարածքի հետ է համընկնում կամ ներառում իր մեջ․ դա հստակ է հատկապես քարտեզի վերաբերյալ 2-րդ առաջադրանքից (Կիրառի՛ր աշխարհագրական հմտություններդ: Ի՞նչ պետություններ էր ընդգրկում Տիգրան Մեծի կայսրությունը։ Այսօրվա ո՞ր երկրների տարածքներն է ընդգրկել այն)։ Բացի այդ՝ աշխարհագրական հմտությունների զարգացմանը զուգահեռ զարգացվում են նաև պատմական մտածողության հետևյալ հմտությունները՝ պատմական պատճառականություն, շարունակականություն և փոփոխություն և համադրություն։ Դրանցից առաջինի (պատմական պատճառականություն) դեպքում աշակերտը կկարողանա համեմատել պատմական տեղաշարժերի պատճառները և/կամ հետևանքները, կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունները կամ առնվազն հարցեր տալ դրանց վերաբերյալ։ Երկրորդի (շարունակականություն և փոփոխություն) դեպքում աշակերտը կկարողանա ճանաչել, նկարագրել և վերլուծել շարունակականության և փոփոխության պատմական միտումները ժամանակի ընթացքում: Իսկ երրորդի (համադրություն) դեպքում աշակերտը կկարողանա կիրառել անցյալի մասին պատկերացումները այլ պատմական համատեքստերում կամ հանգամանքներում, ներառյալ ներկան։ Ի վերջո, քարտեզը դասանյութից դուրս, մեկուսի կառույց չէ, այն սերտորեն շաղկապված է թե՛ դասանյութին, թե՛ սկզբնաղբյուրներին, թե՛ առաջադրանքներին։ Ավելին՝ հաջորդ դասի վերջում զետեղված է QR կոդ, որը լրացուցիչ նյութ է տալիս ուսումնասիրվող նյութը քննարկելու համար»,- նշվում է պարզաբանման մեջ։ NEWS.am-ին ԿԳՄՍ նախարարությունից նշեցին, որ հանարկրթության նոր չափորոշչի շրջանակում ստեղծված բոլոր դասագրքերը, այդ թվում՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի նոր դասագիրքը, (Հեղինակ՝ Ս․ Հովհաննիսյան «Մասնակցային դպրոց» հրատ․, Երևան 2023 ) օգոստոսից հրապարկված է եղել էլեկտրոնային տարբերակով։ Ավելին, դասագրքի հեղինակները նախաձեռնել են տարաբնույթ հանդիպումներ և քննարկումներ ուսուցիչների և հետաքրքրված խմբերի համար՝ նոր դասագիրքը ներկայացնելու և քննարկելու համար։ «Այսպիսով, այն հասանելի է եղել ուսուցիչների, աշակերտների, ծնողների և լայն հասարակության համար: Հետևաբար մեկնաբանությունը, թե դասագրքի թղթային տպագրությունը միտումնավոր հետաձգվել է՝ դրա բովանդակությունը հանրությունից թաքցնելու նպատակով, անհեթեթ է: Ավելին, վերջին շրջանում նմանատիպ ուղղվածությամբ ապատեղեկատվության և անհեթեթ վարկածների շրջանառումը հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացի և նոր դասագրքերի վերաբերյալ հիմնավոր է դարձնում այն տպավորությունը, թե կրթական փոփոխությունների դեմ իրականացվում է նպատակաուղղված և թիրախավորված արշավ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ հանրակրթության փոփոխություններն այլընտրանք չունեն և դրանք հետևողական կերպով իրագործվելու են։ Ինչ վերաբերում է դասագրքերի տպագրությանը, ապա նախարարությունը բազմիցս պարզաբանել է, որ ժամկետները պայմանավորված են եղել իրավական և մրցութային գործընթացներով:
Հայտերի բացման արդյունքում պարզ է դարձել, որ մասնակիցների կողմից հայտեր ներկայացվել են 49 անուն դասագրքերի վերաբերյալ, որոնցից 2-ը՝ «Ֆրանսերեն 5» և «Ֆրանսերեն 7», հայտահրավերի պահանջները չբավարարելու պատճառով փորձաքննության չեն ներկայացվել: Ներկայացված այն դասագրքերը, որոնք հունիս-հուլիս ամիսներին տեղի ունեցած փորձաքննությունների ժամանակ հաղթահարել են սահմանված անցողիկ շեմը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի «2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների գործածության երաշխավորված դասագրքերի օգտագործման ժամկետները և ցանկը հաստատելու մասին» N 1342-Ա/2 հրամանով երաշխավորվել են գործածության:
Նշենք նաև, որ 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի տպագրության գործընթացն իրականացնում է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը, իսկ ԿԳՄՍ նախարարության կողմից տպագրվում են միայն 2-րդ դասարանի դասագրքերը, որոնք սովորողներին տրամադրվում են անվճար: Միաժամանակ տեղեկացնում ենք , որ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն 7» դասագրքի բովանդակության վերաբերյալ պարզաբանմամբ հանդես է եկել դասագրքի հեղինակային խումբը»,- նշել են նախարարությունից։ |

«Քանի դեռ այս հայերը գերեվարված են, ոչ մի իշխանափոխություն չի լինելու»․ Հովհաննես Ավետիսյան
98213.12.2025, 00:06
«Իսկ մեզ մոտ շարունակում են խոսել ոչ իրական «ակադեմիական քաղաքի» մասին»․ Վահագն Սարոյան
103212.12.2025, 16:54
«Մեկ-մեկ փորձեք հասկանալ՝ ինչ եք ասում». Տաթևիկ Վիրաբյան
99512.12.2025, 10:30
«Պատասխանատուները, չտիրապետելով իրավիճակին, խելքներից դուրս որոշումներ են կայացնում»․ Արմեն Հովասափյան
104811.12.2025, 11:18
«Վրաստանը տեր է կանգնում երկրի ուղեղը կազմող բուհերին և ուսանողներին». Սեյրան Գրիգորյան
78210.12.2025, 19:30
«Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
95709.12.2025, 14:24
«Իսկ Հայաստանում կրթական բոլոր ծրագրերը վաղուց տապալված են»․ Վահե Լոռենց
89209.12.2025, 12:24
«Վրաստանի պետական համալսարաններում կրթությունն այսուհետ անվճար կլինի»․ Կոբախիձե
248508.12.2025, 14:26

