«Նայիր ժողովրդի աչքերին ու ասա՝ ի՞նչ ես բանակցում». Վարդան Օսկանյան
![]() 791 Երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2023 թ., 11:12 ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ այն անվանելով սխալ. «Սխալները շարունակվում են. վերջին օրինակը Գրանադայում ստորագրած հայտարարությունն է: Այնտեղ Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա: Հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը: Իսկապե՞ս, մենք Ղարաբաղի հարցից հասանք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը և դա հերոսաբար ներկայացնում ենք, որ ինչ-որ գործ ենք արել, հաջողություն եք ունեցել, որ աշխարհը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, իսկապե՞ս, լուրջ եք ասո՞ւմ: Փաշինյանի ասած տարածքային ամբողջականությունը մեզ համար անորոշ է: Նա պետք է կանգնի ժողովրդի առաջ, նայի ժողովրդի աչքերին և ասի՝ այդ թվերի մեջ ի՞նչ է մտնում: Հասկացանք, Ղարաբաղը տվել ես, իսկ, այսպես կոչված, անկլավներն այդ թվի մեջ կա՞, թե՞ ոչ: Քո շրջապատի մարդիկ ասում են՝ չկա, բայց դու քո ասուլիսներից մեկում ասացիր՝ այո՛, դա էլ ենք տալիս: Դա՞ է քո հասկացած տարածքային ամբողջականությունը, որ ՀՀ քաղաքացին Պարսկաստան գնալուց անցնի Ադրբեջանո՞վ, որ ՀՀ քաղաքացին Վրաստան գնալուց անցնի Ադրբեջանո՞վ, դա՞ է լինելու մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նախկին պաշտոնյան: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
