Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Էրդողանը կմիջամտի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը․ #Hürriyet

Էրդողանը կմիջամտի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը․ #Hürriyet
914
Երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2023 թ., 22:42

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմիջամտի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը։ Ինչպես հաղորդում է Hürriyet թերթը, Անկարան չի ցանկանում կորցնել իր միջնորդական դիրքորոշումը։

«Հաքան Ֆիդանի (Թուրքիայի ԱԳ նախարար) «մաքոքային դիվանագիտությունից» հետո սպասվում է նախագահ Էրդողանի միջամտությունը պետությունների ղեկավարների մակարդակով։ Այժմ Թուրքիան աշխատում է պատերազմի խորացումն ու տարածումը կանխելու, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների աջակցությամբ հրադադարի հասնելու ընդունելի մոդելի վրա: Անկարան այս պահին պահպանում է ինչպես Իսրայելի, այնպես էլ Պաղեստինի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը»,- գրում է թերթը։