Հայաստանում աչքաթող են արել կրթության ոլորտը. «Ժողովուրդ»
![]() 1070 Չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային կառավարման համակարգում կարող եք տեսնել Հայաստանի 2023 թվականի բյուջե հատկացումները։ Չորրորդ տեղում, ըստ Ժողովուրդ օրաթերթի ուսումնասիրություների, տնտեսական հարաբերությունների համար հատկացումներն են՝ 239 մլն դրամ, և միայն հինգերերդ տեղում կրթության ոլորտին հատկացումներն են՝ 211 մլն դրամ։ Համեմատության համար կարող ենք ասել, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության բյուջեն 2024 թվականի համար նախատեսել է 2,340 միլիարդ լարի՝ 348 միլիոն դրամ։ Ըստ մյուս հրապարակված տվյալների, հատկացումների քանակով առաջին տեղում կրթության և գիտության ոլորտն է։ Գրեթե ոչ մի էական բարեփոխումներ չեն արվել այս ոլորտում, որի շնորհիվ այսօր ունենք կրթություն չգնահատող իշխանություն։ Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի են ընդունվում դասախոսներ և ուսուցիչներ, որոնք այդ ոլորտի համապատասխան կրթություն չունեն։ Հայաստանում չի գնահատվում գիտությունը, ինչի պատճառով Հայաստանում նվազել են գիտական աշխատությունների քանակը, պակասել է նաև գիտական աստիճան ունեցողների թիվը և աստիճան ստանալ ցանկացողների թիվը։ Դպրոցներում ուսուցիչներին ատեստավորում են՝ խոստումով, որ աշխատավարձի տոկոսային բարձրացում կլինի, սակայն այդպես էլ ոչինչ չի լինում։ Ուսուցիչներին գովում ու խրախուսում են միայն խոսքերով, սակայն աշխատանքին համապատասխան չի վարձատրում։ Չինաստանում ուսուցիչները ստանում են ամենաբարձր աշխատավարձը և տեսաբանները փաստում են, որ այդ որոշումից հետո բարձրացել է ուսանողների և աշակերտների ուսման որակը և ուսուցիչների աշխատանքի արդյունավետությունը։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայաստանի գյուղերում բնակչությունը պահելու համար պետք է առաջին հերթին ստեղծել լավ դպրոց». Թաթուլ Հակոբյան
1401:24
«Որ մարզում քանի դպրոց է նախատեսում փակել օկուպացիոն վարչակարգը». Կարեն Վրթանեսյան (լուսանկար)
31522.02.2026, 19:54
Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»
38521.02.2026, 09:24
ԿԳՄՍՆ-ն հերքում է սեպտեմբերից 231 դպրոց փակելու մասին լուրերը
48620.02.2026, 14:06
«231 դպրոց կփակվի այս տարի մարզերում». Սյուզի Բադոյան
43020.02.2026, 13:40
Հայ ուսանողներին առաջարկում են թուրքական կրթաթոշակ ստանալ (լուսանկար)
62318.02.2026, 20:06
«Քաղաքական հայացքներ արտահայտելու համար շատերիս ազատել են բուհերից»․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
53718.02.2026, 11:12
«Ծնողն ահազանգում է Երևանի թիվ 197 դպրոցում հնարավոր դրամահավաքների մասին»․ Կարինե Թորոսյան
85716.02.2026, 11:24
