Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Իսրայելական զենքի հիմնական գնորդները». Սերգեյ Մելքոնյան

«Իսրայելական զենքի հիմնական գնորդները». Սերգեյ Մելքոնյան
266
Ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2023 թ., 22:54

Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսրայելական զենքի հիմնական գնորդները
2018-2022 թվականներին Իսրայելից զենք է ձեռք բերել առնվազն 35 երկիր։ Թոփում են.
1. Հնդկաստան
2. Ադրբեջանը
3. Ֆիլիպիններ
Կարևոր է այս հանգամանքին ուշադրություն դարձնել երկարաժամկետ հակամարտության հնարավոր հեռանկարի համատեքստում։ Կկարողանա՞ արդյոք Իսրայելը հետագայում ևս սպառազինություն մատակարարել նման ծավալներով:
Իհարկե, մատակարարումների քանակը կարող է կրճատվել։ Այնուամենայնիվ, կան տեսակներ, որոնց լրացուցիչ կարիքն Իսրայելը չունի և կարող է շարունակել մատակարարել (օրինակ՝ ծովային հակաօդային պաշտպանության համակարգեր): Դրանք Իսրայելը կարող է հետագայում էլ արտահանել։ Սա կարևոր է սպառազինության իրացման շուկայում իր դիրքերը պահպանելու տեսանկյունից»։

Աղբյուրը`   Սերգեյ Մելքոնյան