Հայհոյել, անհարգալից վերաբերմունք են դրսևորել լրագրողների հանդեպ. հայտարարություն
![]() 229 Շաբաթ, 21 հոկտեմբերի, 2023 թ., 11:00 Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հանդեպ իրականացված ճնշումների վերաբերյալ Հոկտեմբերի 20-ին Երևանում, ԼՂՀ ներկայացուցչության շենքում, Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ակցիայի ժամանակ խոչընդոտվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը։ Մասնավորապես՝ երբ վերջիններս փորձել են հարցեր ուղղել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, նրան շրջապատած անձինք հայհոյել ու անհարգալից վերաբերմունք են դրսևորել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ։ Համացանցում տարածված տեսանյութերում նաև պարզորոշ երևում է, թե ինչպես «5-րդ ալիք» հեռուստաընկերության թղթակից Արփի Սուքիասյանից փորձել են խլել հեռախոսը, որով նա տեսանկարահանում էր, կամ՝ ինչպես է Սամվել Շահրամանյանը հրում «Factor.am» կայքի լրագրող Արփի Հակոբյանի՝ միկրոֆոն պարզած ձեռքը։ Խոչընդոտումներ են եղել նաև ոստիկանության աշխատակիցների կողմից։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, քաջ գիտակցելով Արցախից տեղահանված անձանց ծանր հոգեվիճակը և գերլարվածությունը, այնուամենայնիվ, համոզմունք ենք հայտնում, որ ստեղծված ծայրահեղ բարդ պայմաններում յուրաքանչյուր ոք պարտավոր է չկորցնել ինքնատիրապետումը և իր վարքագծով էլ ավելի չսրել իրավիճակը։ Այս տեսանկյունից առավել անընդունելի և դատապարտելի են Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած միջադեպերը՝ զուգորդված հայհոյախոսությամբ և լրագրողների ու օպերատորների հանդեպ ճնշումներով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․ իրավապահ մարմիններից՝ բացահայտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ապօրինի գործողություններ կատարած անձանց և պատասխանատվության ենթարկել, ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ «ՖԵՄԻԴԱ» ՀԿ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
