«Արմավիրի Բագարան գյուղն ավելի մոտ է դիմացի թուրքական գյուղին, քան կողքի հայկականին». Հովիկ Աֆյան

1593
Կիրակի, 22 հոկտեմբերի, 2023 թ., 03:06
Գրող Հովիկ Աֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմավիրի Բագարան գյուղն ավելի մոտ է դիմացի թուրքական գյուղին, քան կողքի հայկականին։ Գազ չունեն, ջուր արդեն ունեն, տրանսպորտ չունեն, մինարեթից լսվող ձայնից են սարսռում ու եկեղեցի չունեն գյուղում, գործո՛ղ։ Բայց դպրոց ունեն։ Ու արև ունեն՝ երկնքում, որ իրենց դաշտերի պես անծայրածիր է ու էդ դպրոցի աշակերտների աչքերում է։
Հենց նրանք էին, որ ամեն մեկը մի օրում, իրար փոխանցելով, կարդացել էին «Արեգակ» կոչվող ընթերցասրահի միակ ու հրաշալիորեն մաշվող «Կարմիրը» ու կանչել ինձ՝ խոսելու։ Երեք ժամ խոսեցինք։ Երեք ժամ սովորեցի։ Այդ թվում գրել ու ամենակարևորը՝ հավատալ։ Իրենք՝ չգիտեմ...
Բագարանը, որ սարսռում է թուրքական մինարեթից լսվող ձայնից, արև ունի, ու այդ արև դպրոցում է։ Ավելի ճիշտ՝ դպրոցն է։ Միայն»։
Աղբյուրը` Հովիկ Աֆյան

Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
251Երեկ, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
33516.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
75716.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
69115.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
81910.07.2026, 15:00
Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո
99906.07.2026, 19:12
«Համալսարանական «իշխանություն-ընդդիմություն» կոալիցիան անհանգիստ է»․ Կարեն Հեքիմյան
131101.07.2026, 03:06
Ֆիզիկա և Հայոց պատմություն առարկաների քննության թեստերն ու պատասխանները
103630.06.2026, 17:30