«Ունեք մեկ շաբաթ ժամանակ». Աբրահամ Գասպարյան

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «ԽԻՍՏ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Դիլիջանի համայնքապետ(ին)արանին, Առողջապահության նախարարությանը, Սոցիալական ապահովության նախարարությանը։
Դիլիջանի Կամոյի փողոցի 137 շենքում, որտեղ գտնվել է նախկին գիշերօթիկը, 2020թ-ից պահվում են՝ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող Արցախի մեր հայրենակիցները, այդ թվում՝ անչափահասներ։
Շենքը, մեղմ ասած՝ գտնվում է անտանելի ու անմարդկային վիճակում. չկան բժիշկներ, սանիտարներ, որևէ աշխատակից և այս ամենը թողնված է ընդամենը մեկ կնոջ բարի կամքի հույսին, որը և՛ խոհարար է, և՛ հավաքարար, և՛ բժիշկ, և՛ սանիտար։
Ունեք մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի ապահովեք մարդկային նվազագույն պայմաններ ու աշխատող անձնակազմ, բավարարեք հատուկ խնամքի կարոտ այս մարդկանց կարիքները, հակառակ դեպքում կհրապարակեմ քրեական օրենսգրքով բոլորիդ դատարանի առջև կանգնելու ապացույցներ։
Կից ներկայացնում եմ լուսանկարներ՝ առայժմ կիսափակ։ Նկարահանումները կատարվել են գաղտնի և այնտեղ գտնվող որևէ մեկը տեղյակ չի եղել այդ մասին։
Կամ մեկ շաբաթից կարգի կբերեք այս կենտրոնը կամ էլ... դուք գիտեք»:






«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
43516.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
74113.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
88511.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
93709.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
91909.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
110806.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
115605.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
264804.11.2026, 23:31