«Հայ-թուրքական սահմանը կբացվի 3-րդ երկրների քաղաքացիների համար». Փաշինյան
![]() 203 Երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2023 թ., 12:06 «Անդրադառնալով ՀՀ-Թուրքիա հարաբերություններին՝ ուզում են նաև հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերում է հետևյալին. ՀՀ-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար: Նաև պետք է ասեմ, որ սա իհարկե, բացի քաղաքական պայմանավորվածությունից, նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել, մասնավորապես՝ մենք վերազինման, վերականգնման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում և մենք, այս առումով, ըստ էության, արդեն պատրաստ ենք նման զարգացումների: Հույս ունենք՝ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- այսօր 2024-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
