Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մի տարի առաջ սա կպատկերացնեի՞ք»․ Հովսեփ Խուրշուդյան

«Մի տարի առաջ սա կպատկերացնեի՞ք»․ Հովսեփ Խուրշուդյան
247
Երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2023 թ., 20:30

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար․ «Մի տարի առաջ կպատկերացնեի՞ք, որ ՀՀ ԱԽ քարտուղարը կհանդիպի Ուկրաինայի աշխատակազմի ղեկավարի հետ՝ քննարկելու համար երկու երկրների միջև համագործակցության հարցերը։
Թե բա «մեկ ա՝ Նիկոլը Կրեմլի դրածոն ա»։ Իմ մոտ տպավորություն կա, որ անգամ եթե ՆԱՏՕ էլ մտնենք, նույն մարդիկ շարունակելու են նույն բանը պնդել։ Չնայած նաև կավելացնեն, որ դա հատուկ Կրեմլի հանձնարարականով ա ՆԱՏՕ մտել)
Հավատարիմ ենք մնում ս․թ․ փետրվարի 21-ին ստորագրած ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ-ը, ըստ որի՝ աջակցելու ենք Եվրոմիությանը և Արևմուտքին Հայաստանի ինտեգրման քայլերին»։