Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մոսադ»-ի ղեկավարը Կատարում է

«Մոսադ»-ի ղեկավարը Կատարում է
307
Երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2023 թ., 22:00

«Մոսադ»-ի տնօրեն Դեյվիդ Բարնին շաբաթվա վերջին այցելել է Կատար և հանդիպել Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրանք կքննարկեն ջանքերն՝ ուղղված ավելի քան 235 իսրայելցի և օտարերկրյա քաղաքացիների ազատ արձակմանը, ովքեր պատանդ էին վերցվել և տարվել Գազա հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ, հաղորդում է Axios-ը։

Կատարը ներկայում հանդիսանում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատանդների հարցում գլխավոր միջնորդը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նույնպես աշխատում է Կատարի հետ այդ հարցով, քանի որ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող մի քանի պատանդներ ամերիկացի են։