Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ուկրաինան և Իսրայելը միջազգային քաղաքական սուբյեկտ են, մենք` քաղաքական օբյեկտ». Սամվել Ասլիկյան

«Ուկրաինան և Իսրայելը միջազգային քաղաքական սուբյեկտ են, մենք` քաղաքական օբյեկտ». Սամվել Ասլիկյան
176
Ուրբաթ, 03 նոյեմբերի, 2023 թ., 03:06

ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք դեռ չենք կարողանում հասկանալ, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքի հայամետ հատվածը հայտարարություններից ու Բաքվի վրա որոշակի քաղաքական ճնշումներից բացի այլ բան անել չեն կարող։
Քանի դեռ կա նիկոլը, քանի դեռ Հայաստանը ռուսական զոնայում է, քանի դեռ Հայաստանի իշխանությունները չունեն կարմիր գծեր և քանի դեռ Հայաստանը գնում է տարածաշրջանը Արևմուտքից փակելու ճանապարով՝ մոռացեք ռազմա-քաղաքական լուրջ աջակցության մասինն:
Մինչև հիմա կան մարդիկ, ովքեր համեմատության մեջ են դնում Հայաստանը և Ուկրաինա/Իսրայելը, և նեղսրտվում, որ վերջիներիս լուրջ աջակցում են, մեզ՝ ոչ:
Ուկրաինան և Իսրայելը միջազգային քաղաքական սուբյեկտ են, այդ իսկ պատճառով նրանց աջակցում են, մենք էլ քաղաքական օբյեկտ ենք՝ անիքնասեր և կարմիր գծեր չունեցող իշխանություններով և ամեն ինչի վրա թքած ունեցող հասարակությունով:
Դժվա՞ր է այսքան բանը հասկանալ, հերիք չի՞ մանկամիտությամբ զբաղվենք»։

Աղբյուրը`   Սամվել Ասլիկյան